Loading

«Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր»

ՀՀ Կառավարության 17.02.2022թ.-ի թիվ 169 Լ որոշմամբ սահմանված «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում բնակարանի կամ անհատական բնակելի տան (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերին ներկայացվում են հետևյալ պահանջները.


Վարկառու

Ծրագրով սահմանված շահառու կամ նրա ընտանիքի անդամ

Համավարկառու

Ծրագրով սահմանված շահառուի ընտանիքի անդամներ

Վարկի նպատակ

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Նվազագույնը՝ 10 տարի

Վարկի գումար

Առավելագույնը՝ 22.5 մլն ՀՀ դրամ

Կանխավճարի չափ

Համաձայն Ծրագրի պահանջների

Վարկի տոկոսադրույք

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ

Վարկի տրամադրման ձև

Միանվագ

Վարկի մարման ձև

Ամսական անուիտետային

Պարտավորությունների կատարման ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույք

Գույքի նկատմամբ պահանջներ

1 Ձեռքբերվող անշարժ գույքը պետք է ունենա 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան,

2Ձեռքբերվող անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ

Վարկի տրամադրման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն: Ընդ որում, վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք կամ արդեն տրամադրված աջակցության գումարը

Վարկունակության գնահատում

Համաձայն Ընկերության «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» պահանջների։ Ընդ որում, ամսական մարումների հաշվարկում որպես վարկի գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը

Այլ պահանջներ

Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջներին



Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման» կարգով:


Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ

 
  1. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
  2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
  3. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ
  4. «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ (Ժամանակավորապես դադարեցված է:)
  5. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
  6. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
  7. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
  8. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

            Թարմացվել է 2024-01-18, 10:38:46