Loading

Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր

Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկերը տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով մշակված հատուկ վարկային ծրագրի» ներքո:


Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկերի տրամադրման նպատակն է աջակցել սպայական անձնակազմի կենցաղային պայմանների բարելավմանը: Այստեղ, իհարկե, կարևորվում են այս համակարգի դերն ու նշանակությունը մեր հանրապետության անվտանգության, պաշտպանվածության և պատրաստվածության խնդիրներում:


Վարկը տրամադրվում է առավելագույնը 500 հազար կամ 1 միլիոն ՀՀ դրամի չափով (կախված զինվորական կոչումից), 7 տարի մարման ժամկետով, 12 տոկոսով: Տրամադրված վարկերի գծով վճարվելիք տոկոսագումարները ենթակա են սուբսիդավորման ՀՀ ֆիանսների նախարարության կողմից 2 կամ 3 տոկոսային կետի չափով (կախված վարկառուի երեխաների թվից):

 

 

 Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա սպառողական վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

 

Վարկառու

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համա­կարգի (ներառյալ բոլոր զորամասերը), Հայաստանի Հանրապետության  անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ),
Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ),
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրա­պե­տության ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները:

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի նպատակ

Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում

Վարկի ժամկետ

7 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)

Վարկի գումարի մեծություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաս­տանի Հանրապետության  ազգային անվտանգության ծառա­յության կրտսեր և ավագ սպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայող­ների), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգու­թյան ծառայության ենթասպայական կազմի ու Հայաստանի  Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000  դրամ

Վարկի մարման եղանակ

Ամենամսյա անուիտետային վճարումներ

Տոկոսադրույք

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 4 տոկոսային կետ։

Տոկոսադրույքը կարող է վերանայվել երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով:

Վարկի տրամադրման / սպասարկման վճար

Վարկերի տրամադրման և սպասարկման վճարներ չպետք է սահմանվեն

Վարկի տրամադրման ձև

Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի վաճառող կողմին

Տոկոսների հաշվարկման կարգը

Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

Վարկի ապահովություն

Համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի

Վարկունակության

գնահատում

Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու 
առավելագույն ժամկետ

Վարկի տրամադրման օրվանից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում

Զբաղվածության տեղեկանքի բովանդակություն

Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը

Այլ պահանջներ

Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորութուններ վարկի տրամադրման պահին,
Վարկառու չեն կարող դառնալ այն անձինք, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված,
Որակավորված սպառողական վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

 

 

Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են
«Սպառողական վարկերի վերաֆինանսավորման կարգ» -ով:


Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.


1.  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
2. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
3. «Արդշինբանկ» ՓԲԸ
4. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
5. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
6. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

 





[1] Վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ նույն ծրագրի շրջանակներում նախկին վարկերը ամբողջությամբ մարելուց հետո:




Թարմացվել է` 2019-05-20, 11:05:32