Loading

Ուսանողական վարկեր

Ուսանողական վարկերը տրամադրվում են «ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի հատուկ վարկային ծրագիրի» ներքո:
    
Ծրագրի հիմնական նպատակն է թեթևացնել վճարովի համակարգում ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը, երիտասարդների համար բարձրագույն կրթական համակարգը դարձնել ավելի գրավիչ, յուրովի նպաստել ուսանողների շահամիտմանը:
   
Ծրագրի հիմնական բնութագիը հետևյալն է. ուսումնական վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով: Ծրագիրը հետաքրքրական է այնքանով, որ ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները, իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկը տրամադրվում է տարեկան 9 տոկոս դրույքաչափով, որից պետությունը բոլոր շահառուների համար սուբսիդավորում է 2, իսկ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսային կետի չափով:

  


  Այս ծրագրի շրջանակներում «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման ենթակա սպառողական վարկերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

Վարկառու

ՀՀ քաղաքացի

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի նպատակը

Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈւՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների ուսման վարձի վճարում

Վարկի ժամկետը

Ուսումնառության ժամկետ[1] գումարած 6 տարի, սակայն ոչ ավել քան 10 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)

Վարկի գումարի

մեծությունը

Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը

Վարկի մարման եղանակը

Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում` ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ

Տոկոսադրույքը[2]

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 3 տոկոսային կետ։

Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով։ Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով

Վարկի տրամադրման / սպասարկման վճար

Վարկերի տրամադրման և սպասարկման վճարներ չպետք է սահմանվեն

Վարկի տրամադրման ձևը

Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի ուսումնական հաստատությանը

Տոկոսների հաշվարկման կարգը

Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

Ապահովությունը

Ուսանողի ծնողի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորություն

Վարկունակության

Գնահատում

Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի

Վարկը վերաֆինանսավորման

ներկայացնելու

առավելագույն ժամկետը

Վարկի տրամադրման օրվանից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում

Զբաղվածության տեղեկանքի բովանդակություն

Տեղեկանք ԲՈՒՀ-ից որտեղ պետք է նշվեն ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուս. տարվա վարձի չափը (տվյալ ուս. տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համար, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը

Գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի կոնկրետ ուս. տարվա ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ

Այլ պահանջներ

Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորութուններ վարկի տրամադրման պահին,

Ուսումնառության ընդհատման[3] դեպքում վարկը համարվում է ոչ որակավորված,

Վարկառու չեն կարող դառնալ այն ուսանողները, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը
Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված,

Որակավորված սպառողական վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին



[1] Ուսումնառության ժամկետ է համարվում ուսանողի՝ բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայում սովորելու տարիները:

[2] Սույն կետի դրույթները չեն տարածվում 2020 թվականի մայիսի 01-ի դրությամբ ուսումնառությունն ավարտած ուսանողների ուսանողական վարկերի վրա։

[3] Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները:

     Ծրագրի իրականացման պայմանները առավել մանրամասն սահմանված են` «Սպառողական վարկերի վերաֆինանսավորման կարգ»-ով:

 
Ծրագրի շրջանակներում Ընկերությունը համագործակցում է հետևյալ բանկերի հետ.



1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-(Ժամանակավորապես դադարեցված է:)
2. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ
3. «Արդշինբանկ» ՓԲԸ
4. «Արցախբանկ» ՓԲԸ
5. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
6. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
7. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
8. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
9. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
10.
11.
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ

 

 

Թարմացվել է`  2021-03-09 , 19:00:12